Հուլիսի 2-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժին է դիմել մի կին եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.15-ի սահմաններում, երբ 4-ամյա դուստրն անցել է Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի թիվ 50 շենքի մոտ գտնվող հետիոտնային անցումով` կարմիր գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենան կողային մասով հարվածել է նրան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով երեխան վայր է ընկել եւ աջ ձեռքի մասում ստացել մարմնական վնասվածք:

Կատարվում է քննություն: