Երեւան-Սեւան ճանապարհի 13-րդ կմ-ին, հուլիսի 2-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես»-ի ուղեւորը եւ «Հոնդայի» վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























