Ֆրանսիայում ոստիկանությունը բռնել է գողին, քանի որ նա որոշել էր կարքիները հոգալ հանցանքի վայրում: Նրա ԴՆԹ-ի մնացորդները մնացել էին զուգարանի թղթի վրա: Գենետիկ փորձի շնորհիվ իրավապահներին հաջողվել է ապացուցել, որ հանցագործությունը հենց նա է կատարել:

«Երբ պետք է կարիքը հոգալ, այստեղ ոչինչ չես կարող անել, նույնիսկ եթե բնական կարիքն իր մասին հիշեցրել է գողություն կատարելու պահին»,- արձանագրում է ֆրանսիական «The Local» պարբերականը: Գողի չի կարողացել մինչեւ տուն հասնելը զսպել եւ օգտվել է զուգարանից հենց հանցանքի վայրում:

Հանցագործը, ում անունը չեն հայտնում, արդյունաբերական ձեռնարկության շենքում է հայտնվել երկրի կենտրոնում գտնվող փոքր քաղաքում հանցակցի հետ միասին: Հարկ է նշել, որ հանցագործությունը կատարել են դեռ 2011թ.-ի նոյեմբերին: Չարագործների ավարը մի քանի ցենտներ պղինձն էր, հաղորդում է «Vesti.ru»-ն:

Գործի հետաքննությամբ զբաղվող ոստիկանները դեպքի վայրում օգտագործված զուգարանի թղթի կտոր են հայտնաբերել: Այն առգրավել են որպես ապացույց եւ քրեափորձագիտության ուղարկել: Մի շարք փորձերից հետո հաջողվել է պարզել հանցագործի անձը:

Ավելի ուշ դատարանում նա փորձել է ժխտել իր մեղքը: Սակայն թեստերի արդյունքները հակառակի մասին էին վկայում: Այնուհետ հանցագործը փորձել է ապացուցել դատարանին, որ չի մասնակցել հանցագործությանը, արտակարգ դեպքի վայրում պատահաբար է հայտնվել: Արդյունքում դատարանը նրան ութ ամսվա ազատազրկման է դատապարտել: