Ամերիկյան գիտնականներին հաջողվել է պարզել, որ Twitter-ում եւ Instagram-ում վեճերի խատճառով մարդիկ ավելի հաճախ են բաժանվում եւ ամուսնալուծվում։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, նրանք նման եզրակացության են եկել հետազոտության արդյունքում, որի շրջանակում ուսումնասիրել են ավելի քան 500 միլիոն ակտիվ օգտատերերի անձնական էջերը։
Գիտնականների խոսքով, այս օրինաչափությունը բնորոշ է միայն այն ամուսնություններին եւ հարաբերություններին, որոնք երկու տարուց էլ կարճ ժամանակի կյանք են ունեցել։ Միաժամանակ, մարդիկ, ովքեր ռոմանտիկ կամ ամուսնական երկարատեւ հարաբերությունների մեջ են, հակված չեն բաժանվել սոցիալական ցանցերում ունեցած վեճի պատճառով։





























