Գործարարների աշխատանքը անհարկի միջամտողները աշխատանքից կազատվեն: Այս մասին այսօր` հուլիսի երեքին, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում խոշոր գործարարներին ստվերից հանելու համար:

«Մենք ամեն 10-15 օրը մեկ հրապարակելու ենք արդյունքները: Արդեն մի քանի աշխատողներ աշխատանքից ազատվել են, նրանց անունները կարող եք իմանալ ֆինանսների նախարարությունից: Օրենքի շրջանակը պետք է լինի հստակ, գործարարների աշխատանքն անհարկի միջամտողները կազատվեն աշխատանքից»,- ասաց նա:

Նշենք, որ վարչապետը մինչեւ հուլիսի մեկը ժամանակ էր տվել գործարարներին` ստվերից դուրս գալու համար: