Բրազիլիայի Բելու-Օրիզոնտի քաղաքում ճանապարհային էստակադայի փլուզվելու հետեւանքով զոհվել է երկու մարդ, տուժել 19-ը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Փլուզման հետեւանքով խիստ վնասվել են այդ պահին  այդ ճանապարհի տակով անցնող մի քանի մեքենաներ:
Բելու Օրիզոնտիում հաջորդ շաբաթ պետք է տեղի ունենա ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլը:

Էստակադան կառուցվել է քաղաքում 2014 թ. աշխարհի առաջնությանն ընդառաջ  ենթակառույցները բարելավելու ծրագրի շրջանակներում: