1997թ.-ից ի վեր իրենց ուղղափառ համարող ռուսների տեսակարար կշիռը 52%-ից աճել է 68%-ի: Ընդ որում, «Հասարակական կարծիք» հիմնադրամի հետազոտության համաձայն, այսօր ուղղափառների միայն 13%-ին կարելի է համարել եկեղեցականացված՝ նրանք այցելում են եկեղեցի ամիսը մեկ անգամ, աղոթում են եկեղեցական աղոթքներով, իրականացնում են երեկոյան եւ առավոտյան կանոնը:

Ուղղափատների մեծ մասին հարելի է անվանել կիսաեկեղեցականացված եւ քիչ եկեղեցականացված, սակայն այս տարի դրանց թիվն էլ է կրճատվել: Այսպես հարցվածքների 76%-ը չի խաչակնքվում, 41%-ը երբեք չի աղոթում, 24% ուղղափառներ եկեղեցի են այցելում տարին մեկ անգամ, 26%-ը՝ մի քանի տարին մեկ անգամ, իսկ 21%-ը գրեթե երբեք չիայցելում:

Ուղղափառների միայն 13%-ն է եկեղեցի հաճախում ամիսը մեկ անգամ կամ ավելի հաճախ, հաղորդում է «Ռոսբալտը»: