Ամստերդամի դատարանը որոշել է, որ Սուրբ Նիկոլայի (Սանտա Կլաուսի հոլանդական տարբերակի) Սեւ Փիթ անվանվող ուղեկիցը սեւամորթների հանդեպ բացասական վերաբերմունքի կարծրատիպ է:
Ըստ քննադատների՝ Սուրբ Նիկոլայի ծառայի պարտականությունները կատարող սեւամորթ ծաղրածուն ռասիստական կարիկատուրա է՝ ստրկությունը հիշեցնող, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միաժամանակ, հոլանդացիների մեծամասնության կարծիքով, Սեւ Փիթը «անշառ» կերպար է: Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները պետք է վերանայեն տոնական միջոցառումներին պերսոնաժի մասնակցության հարցը:
Սուրբ Նիկոլայն ավանդաբար Ամստերդամ է գալիս նավակով՝ հարյուրավոր Սեւ Փիթերի ուղեկցությամբ, որոնք երեխաներին քաղցրավենիք են բաժանում: Սեւ Փիթի դեր սովորաբար կատարում են եվրոպական արտաքինով, բայց սեւամորթի գրիմով եւ կեղծամով մարդիկ:




























