Հուլիսի 4-ին, ժամը 01.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շիրակի փողոցից Արշակունյաց պողոտա տանող հատվածում բախվել է հողաթմբի, այնուհետեւ ընկել փոսը, ինչի հետեւանքով ուղեւորը ստացել է մարմնական վնասվածքներ եւ շտապօգնության խմբի կողմից ստացել բուժօգնություն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























