«Հայաստանի էլեկտրացանցերը» 18-րդ դարի մակարդակով են աշխատում: Այդ մասին այսօր՝ հունիսի 4-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի գործատուների միության տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նա մեջբերեց ձեռնարկությունում առկա իրավիճակից դժգոհ աշխատակիցների հայտարարությունը: «Մեզ հետ զրույցների ընթացքում նրանցից շատերը հայտարարում են, որ այնտեղ քաոս է տիրում: Մինչեւ այսօր 40 տարվա հնության տրանֆորմատորներ են աշխատում, բաժանորդներին միացնում են քաոսային կերպով՝ ում ինչպես պատահի: Համակարգում ապահովիչները շատ պարզ են եւ չտնտեսող», - ասաց Մակարյանը:

Միեւնույն ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, նրա խոսքով, ոչինչ չի անում սպառողների պաշտպանության համար: «Տպավորություն է ստեղծվում, որ եթե «Էլեկտրացանցերը» մեկ ամիս անց նոր բարձրացում խնդրի, Հանձնաժողովը դրան էլ կհամաձայնվի», - նշեց Մակարյանը:

 Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիան 1 կՎտ/ժ ի համար կթանկանա 3,85 դրամով (10-15%): Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը կկազմի 41,85 դրամ (10.3 դրամ)։