Իսպանիան կրկնել է 2012 թվականի հաղթանակը եւ կրկին Եվրամիության երկրների զբսաշրջիկների համար հանգստի նախընտրելի վայր է դարձել:
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն, երկիրը կրկին ճանաչվածության ռեկորդներ է սահմանում: Ընդ որում, ամենաշատն Իսպանիա են մեկնում ֆրանսիացիներն ու իտալացիները: Այս երկիրը ճանաչված է նաեւ Միացյալ Թագավորության, Պորտուգալիայի, Բելգիայի եւ Իռլանդիայի բնակիչների շրջանում:
Անցյալ տարի Իսպանիային հաջողվել է նույնիսկ շրջանցել Չինաստանին եւ դառնալ զբոսաշրջիկների շրջանում աշխարհի ամենաճանաչված երրորդ երկիրը: Euromag.ru-ի փոխանցմամբ, 2013 թվականին Իսպանիա է այցելել 60.6 մլն մարդ:





























