Երկրաշարժերի պատճառը կարող է լինել նավթի եւ գազի արդյունահանումը, պնդում են ամերիկացի գիտնականները:
Նման եզրակացության նրանք հանգել են Կենտրոնական Օկլահոմայում սեյսմիկ ակտիվության պատճառներն ուսումնասիրելիս: Մասնավորապես, գիտնականները համեմատել են 2008թ. նավթի եւ գազի արդյունահանման գոտիները եւ հետագա տարիներին երկրաշարժերի էպիկենտրոնները:
Հետազոտողների խոսքով՝ երկրաշարժերի պատճառ կարող է լինել տարբեր հեղուկների եւ քսուքների ներարկումը հորատանցքեր՝ նավթի եւ գազի արդյունահանման համար, փոխանցում է gazeta.ru-ն:
Գիտնականները այդ իսկ պատճառով արդյունահանող խոշոր ընկերություններին կոչ են անում չչարաշահել նման մեթոդով արդյունահանումը եւ ուշադրություն դարձնել շրջակա միջավայրին:




























