Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի շրջանների մեծ մասում գիշերային առաջին ժամերին եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, բարձրլեռնային տեղանքում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավարեւելյան է՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ մինչեւ 18-23 մ/վրկ ուժգնացմամբ:
«Հայպետհիդրոմետի» տվյալով՝ Երեւանում գիշերային ժամերին եւ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, որը կուղեկցվի քամու մինչեւ 15-20 մ/վրկ ուժգնացմամբ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝+20+25,
Կոտայքում՝ գիշերը՝+9+14, ցերեկը՝ +20+25,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,
Լոռիում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝+23+26,
Տավուշում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+33,
Արարատում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+35,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+25,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+24 ցերեկը՝ +28+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+25,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +27+30:





























