Թուրքիան երբեք պատրաստ չի լինի ճանաչել քրդերի պետությունը, այդ թվում նաեւ՝ Իրաքի Քրդստանը, հուլիսի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է պատմաբան եւ քաղաքագետ Վահրամ Պետրոսյանը:
Ըստ նրա՝ Թուրքիայում մինչ այժմ ողջ է «սեւրյան սինդրոմը»: Այլ կերպ ասած, նշել է փորձագետը, «նրանք բացասաբար են վերաբերվում քրդական պետության կազմավորմանը, քանի որ լավ են հասկանում, որ քրդերի հարցին զուգահեռ ծագելու է նաեւ հայոց հարցը»: Ըստ մասնագետի՝ Իրաքի Քրդստանի եւ Անկարայի միջեւ ներկայիս սերտ հարաբերությունները ոչ թե ռազմավարական, այլ իրավիճակային բնույթ են կրում: Դրա մասին է վկայում այն, որ Թուրքիայի ղեկավարությունը միշտ զսպել եւ փորձել է վերահսկել քրդերի ազգային ինքնորոշման եւ Սիրիայի ու Իրաքի տարածքում քրդերի ինքնավարություն ստեղծելու ձգտումը:




























