Իրաքի բանակը սուննի զինյալներից հետ է վերցրել Սադամ Հուսեյնի հայրենի գյուղը: Այս մասին տեղեկացնում է Газета.Ру-ն՝ հղում կատարելով Daily Star-ին:

Ավջա բնակավայրի համար մեկ ժամ տեւած մարտերի ընթացքում երեք զինյալ է սպանվել, ահաբեկչական խմբավորման մի մասը փախել է դեպի հարավ: Մարտերին մասնակցել են կառավարական զորքերն ու շիաները, որոնք ինքնակամ առաջարկել են օգնել զինյալների դեմ գործողությանը: Բնակավայրի համար պայքարն Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջաններն ահաբեկչական խմբավորումներից ազատագրելու լայնածավալ գործողության մաս է կազմել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սուննիների «Իսլամական պետություն» խմբավորումը վերահսկողություն է սահմանել Սիրիայի հետ սահմանակից Իրաքի  խոշորագույն նավթահանքերից մեկի նկատմամբ: