Լուսանկարիչ Բարբարա Յոշիդան ճամփորդել է ամբողջ աշխարհում. եղել է Մարոկոյում, Գամբիայում, Իսրայելում, Ռուսաստանում եւ այլ վայրերում, որպեսզի գիշերային ժամերին խորհրդավոր մեծ քարեր լուսանկարի: Դրանք նա ամփոփել է նոր՝ «Հայացք Լուսնին. մեգալիթները լուսնի լույսի ներքո» գրքում: Այս մասին գրում է «Smithsonian» ամսագիրը:

Առավել հայտնի են Շոտլանդիայի, Ուելսի, Իռլանդիայի եւ Անգլիայի մեգալիթները, սակայն Յոշիդան աստիճանաբար բացահայտել է (հիմնական համացանցում որոնումների արդյունքում), որ քարե հուշարձաններ կան ամբողջ աշխարհում: Նա այդպիսիք գտել է Ռուսաստանում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում:

Գրքում ներառված 27 օբյեկտներից լուսանկարչին ամենից շատ դուր է գալիս Շոտլանդիայի Լյուիս կղզու Կալանիշը: Գրքում ներկայացված հաջորդ հետաքրքիր օբյեկտը Հայաստանի Զորաց քարերն են:

Նախապատմական հուշարձանի հետազոտության ընթացքում Յոշիդան գտել է հայ աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանի աշխատանքը, որը բացահայտում է, որ քարերի վրա գոյություն ունեցող անցքերը մատնացույց են անում հորիզոնը եւ կարող էին մարդկանց հնարավորություն տալ հետեւել լուսնի փուլերին եւ արեւածագին: «Այդ քարերը շրջապատող գաղտնիքը գրավում է ինձ»,- իր գրքում գրել է լուսանկարիչը: