Ադրբեջանի ԱԳՆ-ը չի շտապում պատասխանել Վրաստանի ԱԳՆ-ի՝ Բաքվի օդանավակայանում վրաց պատգամավորների ձերբակալության վերաբերյալ հարցմանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Նահա Փանջիկիձեն, հաղորդում է «Գռուզիա online»-ը: Խոսքը Զուրաբ Ջափարիձեի եւ Իրմա Նադիրաշվիլի հետ կապված միջադեպի մասին է:

«Ադրբեջանական կողմին ուղղված նոտայի պատասխանը դեռ չեն ստացել, քանի որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան տեղեկատվությունը պետք է հավաքի այլ գերատեսչություններից: Դա որոշակի ժամանակահատված է պահանջում: Երբ մենք պատասխան նոտան կստանանք, հնարավոր կլինի ներկայացնել համապատասխան տեղեկատվությունը: Սպասենք նոտայի ստացմանը», - հայտարարել է Մայա Փանջիկիձեն: