Հայերն ու քրդերը փոխադարձաբար հետաքրքրված են համագործակցությամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, մամուլի ասուլիսում նշեց քաղաքագետ Վահրամ Պետրոսյանը՝ մեկնաբանելով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա խոսքով՝ պաշտոնական Երեւանի համար ինքնորոշման ցանկացած հաջողված փորձ ամրապնդում է ԼՂ ինքնորոշումը: Բացի այդ, հայ-քրդական մերձեցումը թույլ է տալիս զսպել Անկարայի հակահայկական տրամադրությունները:
Հատկանշական է, որ, ինչպես ասաց պատմաբանը, ինչ հարաբերություններ էլ լինեն այսօր Թուրքիայի եւ Իրաքի Քուրդիստանի միջեւ, պետություն դառնալու գործընթացում քրդերը հիմնվելու են Սեւրի դաշնագրի վրա, ինչը լավ հնարավորություն է կրկին բարձրացնել Հայկական հարցը: Պետրոսյանի խոսքով՝ քրդերը քրդական պետության ճանաչման հարցում մեծ հույսեր են կապում հայկական լոբբիի հետ:




























