Երբեմն առավոտյան մարդիկ ճմլված տեքս ունեն: Դոկտոր Շերֆ Իբրահիմը Ռոչեստրի համալասրանի բժշկական կենտրոնից պարզել է, թե որն է պատճառը: Պատճառը ջրի լճացումն է, որն էլ վատ քնի հետեւանք է: Առավել բարակ է կոպերի մաշկը: Ուստի խոնավության մակարդակի փոփոխությունն անդրադառնում է այդ գոտիների վրա, գրում է «The Times of India»-ն:

Ընդ որում մարմնի մյուս մասերի վրա կարող է չանդրադառնալ: Թե ինչպես է քունն ազդում ջրի լճացման վրա, դեռ պարզ չէ: Չի բացառվում, որ մարդիկ, ովքեր խորն են քնում, պարզապես ուշ են քնում, քանի որ ոգելից խմիչք են օգտագործում, երեկույթների մասնակցում կամ լաց լինում: Ինչ վերաբերում է աչքերի շրջանում մուգ օղակներին, ապա դրանց պատճառները շատ են: Սակայն, որպես կանոն, հիմնական պատճառը արյունատար անոթներ են, աչքերի շրջանում խոնավության պակասը:

Այդ պատճառով էլ մարդիկ ձմռանն իրենց տարիքից մեծ են երեւում: Օրինակ, աչքերի տակ պարկերի գոյացումը հենց եղանակի փոփոխությա հետեւանք է: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ձմեռը ծերացնում է միջինը չորս տարի ութ ամսով: Արեւի լույսի պակասի պատճառով մաշկը դառնում է ավելի գունատ, ինչն ընդգծում է աչքերի տակ գոյացած պարկերը: Խնդիրը խորանում է հոգանծության եւ D վիտամինի պակասի հետեւանքով, հաղորդում է «MedDaily.ru»-ն:

Ուստի զարմանալի չէ, որ կանանց  տոկոսը բողոքում էր աչքերի մոտ շրջանակներից հատկապես ձմռանը: Ամռանը նման խնդիրների հետ բախվում է կանանց միայն 38 տոկոսը: Ծերացման հարցերով մասնագետ Մարկ Բինեթի խոսքով՝ վերջին պնդումները կապված են D եւ K վիտամինների պակասի հետ: Ընդ որում, ամենատարածված խնդիրը մուգ շրջանակների առկայությունն է:

Հաճախ դա պայմանավորված է նրանով, որ մաշկի մակերեսի ներքո արյուն է կուտակվում: Այն սկսում է թթվել եւ մգանալ: Քանի որ ձմռանը մաշկն ավելի թափանցիկ է, հեղուկի կուտակումն ավելի նկատելի է: