Ֆրանսիայի արեւելքում գտնվող Էլզասի զբոսայգում կարող են հայտնվել գլուխգործոց համարվող գրական ստեղծագործություններից մեկի ՝ Անտուան դե Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» մթնոլորտում, հաղորդում է «Moya-planeta.ru»-ն:
Հիմնադիրների գնահատականների համաձայն՝ զբասայգի տարելան 150 հազար մարդ կայցելի, գրում է « The Local »-ը:
Զբոսաշրջիկներին է առաջարկվում «Մոլորակներ» ատրակցիոնը՝ օդապարիկներ, որոնք ամրացված են 150 մ բարձրության վրա եւ որտեղից հնարավոր է դիտել շրջապատը: Օդապարիկները խորհրդանշում են մոլորակները, որտեղ հայտնվել է գրքի հերոսը: Այստեղ բաց է 3D կինոթատրոնը, այցելուներին ինտերակտիվ խաղեր են առաջարկում, որոնց ընթացքում կարող են զրուցել «Փոքրիկ իշխանի» հերոսների հետ, կոնտակտային փոքր կենդանաբանական այգիներ աղվեսներով եւ ոչխարներով: Երեխաները կարող են իսկական ինքնաթիռի ներսում խաղալ, որը նման է այն ինքնաթիռին, որով Սենտ-Էքզյուպերիի հերոսը թռչում էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին(հենց նման ինքնաթիռով 1944թ.-ին գրողը մեկնեց հերթական հետախուզական թռիչքի եւ անհետացավ. Մնացորդները հայտնաբերվել են միայն 2003թ.-ին):
«Փոքրիկ իշխանը» վեպը հրապարակվել է 1943թ.-ի ապրիլի 6-ին Նյու-Յորքում: Այդ պահից ի վեր այն թարգմանվել է 275 լեզվով:





























