Սմիթսոնյան ինստիտուտի(ԱՄՆ) մարդաբանների խումբը հաստատել է, որ մարդու որոշ էվոլյուցիոն ձեռքբերումներ ավելի վաղ են ի հայտ եկել, քան նախկինում համարվում էր: Ընդունված է համարել, որ նման որակներ, ինչպես մեծ ուղեղն էմ երկար ոտքերը, գործիքներից օգտվելու կարողությունն ու երկարատեւ աճը նախամարդու մոտ ի հայտ է եկել 1.8-2.4 մլն տարի առաջ: Իրենց հետազոտությունում գիտնականները հենվել են վերջին պալեոոկլիմայական տվյալների վերլուծության վրա, տարբեր կաթնասունների մնացորդների կենսաբանական հետազոտությունների վրա, մասնավորապես վրացական Դմանիսի քարանձավում հայտնաբերված ոսկորների, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հենվելով այդ տվյալների վրա՝ գիտնականները հաստատել են, որ մարդկային որոշ հատկանիշներ միաժամանակյա չեն, իսկ էվոլյուցիան ավելի հարթ է ընթացել, իսկ որոշ առանձնահատկություններ ի հայտ են եկել դեռ 3-4 մլն տարի առաջ: