ԱՄՆ-ի Արքանզաս նահանգի Քեմդեն քաղաքի բնակչուհի Գերտրուդա Ուիվերն ուրբաթ` իր ծննդյան 116-ամյակին, նվեր է ստացել:  Գերոնտոլոգիական հետազոտական կենտրոնը, որին դիմում է Գինեսի ռեկորդների գիրքը երկարակեցության ռեկորդների համար, Գերտրուդային պաշտոնապես ճանաչել է ԱՄՆ-ի ամենատարեց եւ աշխարհի երկրորդ ամենատարեց մարդը:

Աշխարհում ամենատարեց մարդն այժմ Ճապոնիայի 116—ամյա  Միսաո Օկավան է, որը չորս ամսով մեծ է Ուիվերից, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուիվերը ծննդյան վկայական չունի, սակայն Գերոնտոլոգիական հետազոտական կենտրոնն ուսումնասիրել է  1900թ. ԱՄՆ բնակչության մարդահամարը: Այնտեղ նշված է, որ այն ժամանակ Ուիվերը երկու տարեկան է եղել: Այսինքն`  նա ծնվել է  1898 թ.:
Մինչեւ վերջերս ԱՄՆ ամենատարեց մարդը Միչիգան նահանգի Դեթրոյթի արվարձանի բնակչուհի Ջերալիեն Թելին էր, որն այս տարվա մայիսին նշել էր իր 115-ամյակը: Սակայն այժմ առաջին տեղում է Ուիվերը: