ԱՄՆ-ում 82 տարեկան հասակում քաղցկեղից մահացել է միլիարդատեր-մեդիամագնատ Ռիչարդ Մելոն Սքեյֆը։ Գործարարը ակտիվ մասնակցություն ուներ քաղաքական կյանքում, նա էր ֆինանսավորել Ռիչարդ Նիքսոնի եւ Ռոնալդ Ռեյգանի նախընտրական քարոզարշավները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բացի դրանից, 1990-ականներին նավթային եւ բանկային բիզնեսի ժառանգը ակտիվ քննադատել էր դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնին: Սքեյֆը մահացել է իր տանը` ծննդյան տարեդարձից մեկ օր անց: Ձեռնարկատերը ամեն կերպ աջակցում էր պահպանողական լրատվամիջոցներին եւ առավել աջ հայացքներ ունեցող հանրապետականներին:





























