ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը մտադիր է դատարանի միջոցով կալանք դնել հարյուր հազարավոր դոլարների վրա, որը ստացել է նախկին հատուկջոկատայինը` 2011 թ. մայիսին Պակիստանում «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին «Դժվար օր» գրքի հրապարակման համար, գրում է Foreign Policy ամսագիրը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ Պենտագոնը ներկայումս վեճի մինչդատական կարգավորման  բանակցություններ են վարում գրքի հեղինակ Մեթ Բիզոնեթի հետ, որը ներկայացել էր Մարկ Օոուեն կեղծանվամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախարարությունը շարունակում է վճռականորեն պնդել, որ Մարկ Օուենը խախտել է իր  իրավական պարտականությունները` գիրքը հրատարակելով առանց նախապես տեղեկացնելու եւ թույլտվության <…> : Վեճը խաղաղ կարգավորելու բանակցությունները շարունակվում են` դրանց տապալման պարագայում դատական գործողությունները շարունակելու մտայնությամբ», — թերթին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը: Նախկին հատուկջոկատայինի փաստաբանը եւս  լրագրողներին ասել է, որ բանակցություններ են  տարվում իշխանությունների հետ: