Գվատեմալայում դատարանն առաջին դատավճիռն է կայացրել ուլտրաձախ ակտիվիստների ապստամբության գործով. ապստամբների առաջնորդներից Ֆերմին Սոլանոն դատապարտվել է 90 տարվա ազատազրկման` 22 գյուղացու սպանության համար:
Երկրի մայրաքաղաքից քիչ հեռվում գտնվող Ակվակատե գյուղի հողատերերը սպանվել էին 1988թ.` կառավարությանն աջակցելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գվատեմալայի դատարաններն արդեն դատավճիռներ կայացրել են զինվորների եւ սպաների գործով` 1960-1996 թթ. կատարած հանցագործությունների համար: Ըստ իրավապաշտպաակաան կազմակերպությունների` երկրում քաղաքացիական պատերազմում զոհվել էր 200 հազար մարդ:





























