Իրաքի վարչապետ Նուրի  Մալիքին հայտարարել է, որ չի հրաժարվի վարչապետի պաշտոնին հավակնելու մտադրությունից՝ չնայած ուժեղ ճնշմանը, որը նրա նկատմամբ գործադրվում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, փոխանցում է BBC-ն։

Մալիքիի ելույթը հեռարձակվել է Իրաքի պետական հեռուստատեսությամբ: «Ես աստծու առաջ երդվել եմ, որ կշարունակեմ մեր զինված ուժերի եւ կամավորների հետ պայքարել` քանի դեռ չենք հաղթել Իրաքի եւ նրա ժողովրդի  թշնամիներին», - հայտարարել է նա, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Մալիքին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2006 թ.-ից: Այս տարվա ապրիլին Մալիքի գլխավորությամբ շիական կուսակցությունների դաշինքը  հաղթել է խորհրդարանական ընտրություններում: Սակայն շատերը ներկայիս վարչապետին մեղադրում են Իրաքի ճգնաժամը սրելու մեջ` սունի փոքրամասնությանը հետապնդելու իր քաղաքականության համար: