Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղում քաղաքացի է ընկել ձորը և մահացել. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Հայաստանի ֆրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները և տեղի բնակիչները Գողթ գյուղի մոտակա ձորից դուրս են բերել 75-ամյա Հ. Գ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: