Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 MS 078 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի 2017 Լ համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ առջեւում կայանված «ԳԱԶ-24» մակնիշի 10 ԼՏ 312 համարանիշի ավտոմեքենային:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 20-ամյա Տ. Մ.-ն եւ ուղեւոր Ա. Ե.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























