Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Զաքյան փողոցի թիվ 8 շենքի տանիքը (20 քմ հատված) քամու հետեւանքով թուլացել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են տանիքի 22 քմ եւ ամրացրել 20 գմ հատվածը:





























