Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շերամի փողոցի թիվ 95/17 տան բակում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են «Շահմար» տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: