Հյուսիսային Կորեայի բանակի զինծառայողները ընդլայնված զորավարժություններ են անցկացրել, որոնց ընթացքում մշակվել են կղզու գրավման գործողություններ, հայտնում է հյուսիսկորեական հեռագրային գործակալությունը։

«Զորավարժություններին մասնակցել են մարտիկները, հրետանին, նավեր, սուզանավեր, կործանիչներ, ռմբակոծիչներ եւ բեռնափոխադրող օդանավեր», - ասված է հաղորդագրությունում, փոխանցում է  «Ինտերֆաքսը»:

Գործակալությունը չի նշում զորավարժությունների վայրը, սակայն ընդգծում է, որ դրանց հրամանատարն էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Ըստ գործակալության` նա նախազգուշացրել է, որ «եթե թշնամիները սխալ ընտրություն կատարեն, ապա խիստ կզղջան դրա համար»: