Բռնաբարության մեջ մեղադրվող տղամարդը, ով հունիսին փախել էր Լենինգրադի մարզից հետաքննչական փորձի անցկացման ժամանակ, ձերբակալել են Կիեւում եւ հանձնել Ռուսաստանին, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

43-ամյա Եվգենի Լիտովչենկոյին աղջկա բռնաբարության մեղադրանք են ներկայացրել: Հետաքննությունը նաեւ ենթադրում է, որ տղամարդը վերջին տասը տարվա ընթացքում նմանատիպ նվազագույնը տասը անցագործություն է կատարել:

Հունիսի 6-ին Լիտովչենկոյին հաջողվել է փախչել: Շուտով օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նա կարող է գտնվել Ուկրաինայի տարածքում՝ Կիեւում:

Ինչպես հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ-ում, նախքան ձերբակալությունը հանցագործն Ուկրաինայի տարածքում նմանատիպ հանցագործություն է կատարել: Արդեն համաձայնություն է ստացվել նրան Ռուսաստանին հանձնելու վերաբերյալ, հավելում են գերատեսչությունում: