Նոր հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Սատուրնի ամենամեծ արբանյակ Տիտանի ներսում գտնվող ստորգետնյա օվկիանոսը կարող է նույնքան աղի լինել, որքան Երկրի վրա գտնվող ջրամբարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Space.com»-ին:
Տիտանը շրջապատված է սառցե պատյանով, սակայն գիտնականները վստահ են, որ մակերեսին օվկիանոս գոյություն ունի: Հետազոտողները ենթադրում են, որ այն կարող է նույնքան աղի լինել, որքան Մեռյալ ծովը, ծծումբի, նատրիումի եւ կալիումի լուծված աղերի մեծ քանակությամբ:
Միջմոլորակային ավտոմատ «Կասինի» կայանը վերջին 10 տարվա ընթացքում Տիտանի շուրջ թռիչքի ժամանակ ձգողական եւ տոպոգրաֆիկ տվյալներ է հավաքել, ինչը թույլ է տալիս հետազոտողներին Լուսնի սառցե պատյանի արտաքին տեսքի նոր մոդել ստեղծել:
Նոր մոդելը ենթադրում է, որ սառցե կեղեւի հաստությունը տատանվում է արբանյակի ողջ մակերեսին, ինչը նշանակում է, որ դրա ներքո գտնվող օվկիանոսը, հավանաբար, գտնվում է սառցակալման գործընթացքում: Եթե օվկիանոսը սառցակալում է, դա նվազեցնում է կյանքի համար անհրաժեշտ պայմանների պահպանությունը, նշում են հետազոտողները:
Նոր տվյալները նույնպես որոշ պատկերացում են տվել Տիտանի ինքնատիպ մթնոլորտի մասին, որը բաղկացած է 5 տոկոս մեթանից, գազից, որն արագ ոչնչանում է արեւ լույսի ներքո:




























