Ամերիկացի հետազոտողները Օհայոյի համալսարանից որոշել են պարզել, թե որ մթերքները կարող են օգնել վերացնել սխտորի տհաճ հոտը:

Հետազոտության ընթացքում կամավորները հում սխտոր էին ուտում, որից հետո տարբեր մթերքներ օգտագործում, որոնք պետք է վերացնեին բերանի տհաճ հոտը: Ստացված արդյունքները ցույց  են տվել, որ առավել արդյունավետ են խնձորը, կիտրոնը, անանուխը, կանաչ թեյը, կաղադանոսն ու սպանախը:

Այդ մթերքներում պոլիֆենոլներ են պարունակվում, որոնք վերացնում են տհաճ հոտը: Ընդ որում խնձորն ու թթու կիտրոնի հյութը լավագույնս նպաստում են ֆերմենտերի չեզոքացմանը, որոնք առկա են սխտորում: Լավագույն օգուտ ստանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս համատեղել այս մթերքների եւ սխտորի օգտագործումը:

Նախորդ հետազոտությունները, որոնք անց են կացվել Օհայոյի համալսարանի գիտնականների կողմից, նույնպես ցույց են տվել, որ կաթը կարող է նվազեցնել սխտորին կայուն հոտ տվող քիմիական նյութերի քանակությունը: Ապացուցել են, որ կաթի փոքր բաժակը(200 մլ) կարող է նվազեցնել AMS նյութի պարունակությունը 50 տոկոսով:

Ավելին, լավ արդյունքի համար հարկավոր է կաթն օգտագործել սնունդի հետ միասին, որը սխտոր է պարունակում, այլ ոչ թե ուտելուց հետո, հաղորդում է «kedem.ru»-ն: