«Բեոֆուլֆի» եւ «Քենթերբերյան պատմությունների» էջերում հաճախ նշվում է մեղրի վրա հիմնված ալկոհոլային խմիչքների մասին: 16-րդ դարից դրանց մասին մոռացել էին, սակայն ինչ-ինչ պատճառներով ԱՄՆ-ում ու Եվրոպայում 2014թ.-ին դրանք դարձյալ լայն տարածում են գտել:

Մեղրի գարեջուրը ֆոլկլորային փառատոնների հիմնական խմիչքն է դարձել, այն առաջարկում են լավագույն ռեստորաններում եւ վաճառում են սուպերմարկետներում: Մեղրով խմիչքներից պատրաստում են կոկտեյլներ եւ սոուսներ: ԱՄՆ-ում բացվել է ավելի քան 250 գործարան, մեղրի գարջերի պահանջարկը շարունակում է աճել:

Հին ժամանակներում մեղրից խմիչքները բավական թունդ էին՝ մինչեւ 17 տոկոս: Այժմ մեղրից ոգելից խմիչքները գարեջրից գրեթե չեն տարբերվում՝ 5-6 տոկոս: Հետաքրքիր է, որ մեղրից ոգելից խմիչքներ ավելի հաճախ օգտագործում են բեղավոր տղաներն եւ ստեղծագործ աղջիկները, հաղորդում է «Kedem.ru»-ն: