ԱՄՆ-ը է ղեկավարում Սիրիայի, Իրաքի եւ ամբողջ տարածաշրջանում ահաբեկչական պատերազմը: Այդ մասին հաղորդել է Իրանի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազաերին՝ իրանական «Ֆարս» տեղեկատվական գործակալությանը տրված հարցազրույցին:

Ջազաերին ընդգծել է, որ այդտեղ ահաբեկչական խմբավորումների գործունեությունը ամերիկյան ռազմավարության մի մասն է, ինչն, ինչպես իրականում փաստերն են ապացուցում, օգտագործվում է ամերիկյան գերիշխանությունը մերժող երկրների նկատմամբ: Նա նշել է, որ Սիրիայի դեմ պատերազմը տապալվել է, քանի որ ամերիկացիները փորձում են պատերազմ հրահրել Իրաքում, որպեսզի մեծացնի տարածաշրջանում ընդդիմադիր ուժերի վրա ճնշումը, որոնք ,այդուհանդերձ, թույլ չեն տալիս թշնամուն «կարմիր գիծը» հատել: Նրա կարծիքով, ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները, տարածաշրջանի երկրներում պատերազմներ հրահրելով, փորձում են շեղել ազատատենչ ուժերի եւ իսլամական աշխարհի ուշադրությունը Պաղեստինում տեղ ունեցող իրադարձություններից: