Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 6-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի թիվ 4 տանն օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ: