Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 6-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցում` «Ռիչ» սրճարանի մոտակայքում գտնվող ծառի փչակում, օձ է նկատվել, որը հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ:

***

Հուլիսի 6-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Սարամեջ գյուղի 2-րդ փողոցի թիվ 20 տան բակում օձ է նկատվել, որը հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են օձը եւ տեղափոխել անվտանգ տարածք: