Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը դիտարկում է գերմանական հատուկ ծառայությունների կողմից ԱՄՆ-ում հետախուզական գործունեություն վարելու հնարավորությունը: Նման որոշումը, ինչպես հայտնում է Bild թերթը, կարող է ընդունվել ԳՖՀ-ում ամերիկյան Անվտանգության ազգային գործակալության գործունեության քննության՝ բունդեսթագի հանձնաժողովի լրտեսական սկանդալի շուրջ:
Մասնավորապես, նախարարի հակահետախուզական հարցերով պատասխանատու նեղ շրջանակներում դիտարկվում է ապագայում «360 աստիճան նկարագիր» ունենալու վճռական անհրաժեշտությունը: Ընդ որում, նախարարը չի բացառում հետախուզական գործունեության անցկացումը նաեւ դաշնակից պետություններում, օրինակ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում:
Մինչ օրս Գերմանիայի կառավարության հանձնարարությամբ եւ դաշնային կանցլերի գերատեսչությունում ՆԱՏՕ երկրներում հետախուզություն չի անցկացվել, ինչը հակահետախուզության փորձագետների կողմից մշտապես քննադատության էր արժանանում, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության աշխատակցի հետ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ մենք մեր սեւեռուն ուշադրության կենտրոնում պետք է պահենք այն երկրներին, որոնց դաշնակից ենք համարում», ասել է ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ներքին քաղաքականության փորձագետ Շտեֆան Մայերը:





























