Ադրբեջանում ոստիկանները «փայ» ունեն մուրացիկների «եկամտից»:
haqqin.az-ը հայտնում է, որ Շատրվանների հրապարակում ոստիկանական ամենաթողության հերթական դեպքն է տեղի ունեցել: Ոստիկանները քշել են երկու երիտասարդ երաժիշտների, որոնք անցորդներին ուրախացնում էին իրենց կիթառով: Նրանք իրենց արարքի պատճառները հրաժարվել են պարզաբանել:
Երիտասարդ երաժիշտների առարկությունը, թե Շատրվանների ողջ հրապարակը լի է հանգստացող մարդկանց խանգարող մուրացկաններով, որոնց դեպքում ոստիկանությունը ոչինչ չի անում, զայրացրել է իրավապահներին: «Դուք տանիք ունե՞ք ոստիկանությունում: Դուք մեզ վճարո՞ւմ եք: Եթե ոչ, հեռացեք, եւ որ այլեւս մենք ձեզ այստեղ չտեսնենք», - ասել են ոստիկանները` քշելով Բաքվի երաժիշտներին:
Աղբյուրը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկաններն առանց որեւէ պատճառի քշում են երաժիշտներին քաղաքի կենտրոնից: Եվ եթե բաքվեցիները սովոր են ոստիկանության այսպիսի ամենաթողությանը, ապա օտարերկրացիները ապշած են դրանից: Անցյալ ամառ ոստիկանությունը ցրել էր ամբողջ աշխարհով շրջող էկվադորցի հնդկացիների համերգը: Բաքվում ոստիկանական ամենաթողության զոհ են դարձել նաեւ երաժիշտներ Վրաստանից եւ Ուկրաինայից:




























