ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բեռլինում իր «Բարդ որոշումներ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Միացյալ Նահանգների ղեկավարն առաջին անգամ կին դառնա:
«Կարծում եմ, որ մենք պատրաստ ենք նրան, որպեսզի կինը ներս խուժի ապակե առաստաղից»,- Bild թերթի փոխանցմամբ՝ ասել է Քլինթոնը: Նախկին առաջին տիկինը հավելել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի 2014 թվականի վերջին կամ 2015-ի սկզբին:
66-ամյա Քլինթոնը նաեւ նշել է Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելի՝ դժվար ժամանակներում երկիրը ղեկավարելու ունակությունը, եւ հայտարարել, որ նա «իր ուսերին Եվրոպան դուրս բերեց դժվար իրավիճակներից»:
Հավելենք, որ Հիլարի Քլինթոնը համարվում է 2016 թվականի ընտրություններում երկրի բարձրագույն պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը: Մայիսին Ipsos սոցիոլոգիական ընկերությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ հարցված քաղաքացիների մեծ մասը Քլինթոնին համարում է նախագահական ընտրությունների հնարավոր հաղթող:





























