Հուլիսի 6-ին Երեւանից Դոնի Ռոստով չվերթ իրականացնող Ռուսական Utair ավիաընկերության Boeing 737-500 ինքնաթիռը պարտադրված վայրէջք է կատարել Մինվոդիում: Ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է:

 «Ըստ պլանի՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 23:10-ին, սակայն ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է», - պատմել են ինքնաթիռի տեղեկատու ծառայությունում: Օդաչուն վայրէջք կատարելու որոշում է ընդունել», -հաղորդում է Bloknot-rostov:

Ուղեւորին շտապ օգնության մեքենայով անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:

Օդանավն արդեն մեկնել է Մինվոդիից, իսկ Դոնի Ռոստովում վայրէջք կկատարի հունիսի 8-ին՝ ժամը 00:10-ին: