Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ին կայացած նիստին մասնակցած Վաղինակ Շուշանյանին այսօր՝ հուլիսի 7-ին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն:
«Զանգեցին ԱԱԾ-ից եւ ինձ հրավիրեցին այնտեղ՝ ասելով թե ընդամենը զրուցելու են կանչում, իսկ ես պատասխանեցի, որ մինչեւ ծանուցագիր չուղարկեք, չեմ գա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստը:
Նշենք, որ հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ, երբ որոշվեց էլեկտրաէներգիան թանկացնել 4 դրամով, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը շուրջ 30 րոպե հանձնաժողովի անդամներին լսելուց հետո ոտքի կանգնեց ու դիմեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին. «Էդ չորս դրամը դուք չեք տալու, դուք չեք վճարելու: Ես՝ ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս, չեմ տալու էդ փողը, պետք եղավ, ահաբեկություն էլ կանեմ»:





























