Երեւան քաղաքի պատմության թանգարանը հյուրընկալել է սփյուռքահայ 160 երեխաների, ովքեր ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ճանաչողական այցելությունների ծրագրի երրորդ փուլով եկել են Հայաստան եւ, Երեւանի քաղաքապետարանի համակարգմամբ, բնակվում են Երեւանի վարչական տարբեր շրջաններում՝ նախապես հերթագրված հյուրընկալ ընտանիքներում։
Երեւան քաղաքի պատմության թանգարանում երեխաներին դիմավորել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը։
Թանգարանի էքսկուրսավարների ուղեկցությամբ երեխաները շրջել են Երեւանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ապա դիտել Երեւանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երեւանի անցուդարձը» եռաչափ անիմացիան։





























