Գիտության եւ տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի կառավարության մրցանակը ստացած գիտնականներից մեկը պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանալ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին խնդրել է կնքել իր դստերը:

Մեդվեդեւից ստանալով մրցանակը՝ երիտասարդ գիտնականը կառավարության ղեկավարին տեղեկացրել է, որ վերջերս հայր է դարձել:

«Չէի՞ք ցանկանա մեր կնքահայրը լինել»,- Газета.Ру-ի փոխանցմամբ՝ հարցրել է մրցանակակիրը:

Մեդվեդեւը չի պատասխանել, սակայն արարողության փակման ժամանակ իր ամփոփիչ խոսքում երիտասարդին եւ նրա կնոջը շնորհավորել է դստեր ծննդյան կապակցությամբ: