Ռուսաստանի Նիժնեվարտովսկում երկու քաղաքացի քաղաքային այգում դարձել են  կապիկի հարձակման զոհ:

Ենթադրվում է, որ կապիկը փախել է  ափամերձ գոտում տեղակայված շրջիկ կենդանաբանական այգուց :

«Խոսքը մակակի մասին է, որի հետ առաջարկում են լուսանկարվել: Նա փախել է տիրոջից եւ սկսել հարձակվել մարդկանց վրա: Ներկայումս հայտնի չէ, թե պատվաստված է արդյոք կենդանին»,- փոխանցում է URA.Ru-ն` վկայակոչելով ԱԻՆ-ի ներկայացուցիչ Եվգենյա Կոստինային: 

Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները չեն բացառում, որ կապիկը կարող է կատաղությամբ վարակված լինել, այդ պատճառով էլ  տուժած քաղաքացիները պետք է պրոֆիլակտիկ բուժման եռամսյա կուրս անցնեն: 

Կենդանուն դեռ չեն բռնել: