Դանիայում խստացրել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու պատիժը: Ինչպես հաղորդում է Դանիայի արդարադատության նախարարության աշխատակիցը, այն վարորդները, ում արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 2 պրոմիլից գերազանցի, ստիպված կլինեն ընդմիշտ հրաժեշտ տալ իրենց մեքենային:
Մեքենայի վաճառքից ստացված գումարը կփոխանցվի պետական գանձարան, ընդ որում կանոնը վերաբերում է նաեւ Դանիայում տարածքում գտնվող օտրերկրացիներին:
Եթե ավտոմեքենան վարորդի սեփականությունը չէ, այլ վարձույթով է վերցրած, ապա ոստիկանությունը պարզապես վերցնում է բանալիները եւ վերադարձնում այն վարձակալական ծառայությանը, հաղորդում է Euromag-ը վկայակոչելով Handelsblatt-ին:
Իսկ վերջին երեք տարում արդեն անսթափ վարելու համար պատժված վարորդները մեքենայի նկատմամբ սեփականության իրավունքից կարող են զրկվել, եթե ալկոհոլի պարունակությունը արյան մեջ 1.2 եւ ավելի պրոմիլ է:
Խիստ պատժամիջոցները ներդրվում են, ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի քանակը նվազեցնելու նպատակով. ճանարհին գրանցված յուրաքանչյուր չորրորդ մահը Դանիայում կապված է ալկոհոլի հետ:





























