Չելյաբինսկի մարզում քրեական գործ է հարուցվել «Աջ սեկտորի» համակիր Միխայիլ Մասլակի նկատմամբ, որը փորձել է դանակի օգնությամբ ներխուժել Ռուսաստանի ՆԳՆ «Տրոիցկի» բաժանմունքի շենք, փոխանցում է ՆԳՆ մարզային կայքը:
«Շենքի մոտ հերթապահող աշխատակիցը փորձել է կանգնեցնել երիտասարդին: Սակայն վերջինս իրեն ագրեսիվ է պահել` ոստիկանության աշխատակցին սպառնալով մարմնական վնասվածքներ հասցնելով եւ սպանությամբ, թափահարել իր ձեռքի սառը զենքը», — ասվում է հաղորդագրությունում:
Ըստ տեղի լրատվամիջոցների` Մասլակը Ուկրաինայի «Աջ սեկտոր» շարժման ակտիվ կողմնակիցներից է եւ նախկինում դատված է եղել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ տվյալ հանցագործության առավելագույն պատիժը մինչեւ հինգ տարվա ազատազրկումն է:





























