Քալիֆորնիա նահանգի հարավում գտնվեղ «Մագնիսական լեռ» զվարճանքների այգում «Ամերիկյան բլրակների» ատրակցիոնի ավելի քան 20 այցելու գետնից 15 մետր բարձրության վրա թակարդի մեջ են հայտնվել, եւս 4 մարդ աննշան քերծվածքներ են ստացել բարձր արագության կարուսելի վրա ծառի ընկնելու արդյունքում, հաղորդում է «Ռոսբալտը»՝ http://www.rosbalt.ru/ վկայակոչելով Los Angeles Times-ը:
Ատրակցիոնն ընկած ծառի հետեւանքով արգելափակվել էր «վտանգավոր դիրքում»՝ գետնից 15 մետր բարձրության վրա, որի արդյունքում ամբողջ ատրկացիոնը փակվել է հուլիսի 7-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ին:
Հրշեջ խումբը հատուկ փրկարարաորոնողական գործողություն է իրականացրել զվարճաների այգում: Արդյունքում պատահարից բոլոր տուժածները բարեհաջող վայրեէջք են կատարել:
«Մագնիսական սար» զվարճանքների այգու վեբկայքում հաղորդում են, որ «ամերիկյան բլրակների» արագությունը 80 կմ/ժ է:



























