ՌԴ Մերձբայկալի երկրամասում հուլիսի 6-ին անհետացել է ամենագնաց՝ 27 ուղեւորներով, որոնցից 7-ը՝ երեխա:

Ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 6-ին Տունգոկոչեն ավանից Ուստ-Կարինգ գյուղ է ուղեւորվել ամենագնաց, սակայն մինչ օրս դրա գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ:

Կորած ամենագնացը որոնելու համար հուլիսի 8-ին գործի է դրվել Մի-8 ուղղաթիռ, հայտնում է «Ռոսբալտը»: